Թբիլիսիում նոյեմբերի 29-ի առավոտյան խորհրդարանի մոտ վերսկսվել է ընդդիմության բողոքի ակցիան համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով:
«Մենք կտեղավորվենք շենքի մոտ, որպեսզի պատգամավորներին հասցնենք բողոքի մեր հզոր ձայնը: Հուսով եմ, որ այսօր ոստիկանությունն այլևս ջրանետներ չի օգտագործի և դուրս չի բերի ռոբոկոպերի (հատուկ նշանակության ուժեր)»,- ասել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին:
Ակցիային մասնակցում են ինչպես «Ազգային շարժման» անդամները, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչներ «Եվրոպական Վրաստան- շարժում հանուն ազատության» կուսակցությունից, ինչպես նաև քաղաքացիական շարժումների ակտիվիստներ: