Երևան ժամանող չվերթները մառախուղի պատճառով չէին կայանում, սակայն այս պահին ամեն ինչ կարգավորվել է։ Այս մասին ասել է Քաղավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանը, հայտնում է NEWS.am-ը։
«Ինքնաթիռները, որոնք օդում էին, իջել են, իսկ որոնք գնացել էին հետ կամ պահուստային օդանավակայան, ժամերը կհստակեցվեն, կժամանեն։ Մոսկվայից Երևան ժամանող օդանավը գնացել է Աստրախան, վայրէջք է կատարել պահուստային օդանավակայանում։ Ural-ը, Armenia-ն օդում պտտվել, հիմա իջել են։ Ավստրիականը, իմանալով մառախուղ է, ընդհանրապես չի էլ եկել։ Lot լեհական ավիաընկերությունը գնացել է Թբիլիսի, այնտեղից հետ են վերադարձել Վարշավա»,-ասել է նա։