Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր՝ նոյեմբերի 29-ին, աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա: Այս մասին հայտնում է News.am-ը:
Այցը կտևի դեկտեմբերի 4-ը ներառյալ, որի ընթացքում Գլխավոր հանձնակատարը Կիևում կմասնակցի «Իմեջին Արմենիա» նախաձեռնության կողմից կազմակերպված ֆորումին, հանդիպումներ կունենա գործող հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, առաջին անգամ կմեկնի Օդեսա և հանդիպում կունենա տեղի հայ համայնքի հետ, կծանոթանա կատարված աշխատանքներին ու խնդիրներին, կնախանշի հետագա համագործակցության ուղիները: