Այս տարի «Հեռուստամարաթոն 2019» նվիրաբերվել է 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար: 2006 թվականից ի վեր սա գրանցված ամենացածր ցուցանիշն է. առաջին անգամ հանգանակված գումարի չափը 10 միլիոն դոլար սահմանագծից պակաս է, հայտնում է Tert.am-ը:
2018-ի իշխանափոխությունից հետո տեղի ունեցած առաջին հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 2019-ի արդյունքից 1.3 մլն դոլարով ավելի՝ 11 մլն 109 հազար դոլար:
Հավաքված գումարի չափը նախքան իշխանափոխությունը գրանցված վերջին տվյալից քիչ էր կազմել. Իշխանափոխությանը նախորդած տարում՝ 2017-ին հանգանակվել էր 12.5 մլն դոլար:
Այս տարի Նիկոլ Փաշինյանն անձամբ է մասնակցել «Հեռուստամարաթոն-2019», նա մարտահրավեր էր ուղարկել հայտնի ամերիկահայեր Քիմ Քարդաշյանին, Ալեքսիս Օհանյանին և Սերժ Թանկյանին՝ կոչ անելով աջակցությունը դարձնել պարբերական:
Ավելի վաղ՝ 2016-ին հանգանակված գումարի կազմել էր մոտ 15.5 մլն դոլար:
2015-ին հանգանակված գումարը 10.3 մլն դոլար էր կազմել, իսկ 2014-ինը՝ 12.4 մլն դոլար:
2013-ին Լոս Անջելեսում կազմակերպված հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվել է 22 661 372 ԱՄՆ դոլար, 2012 Համահայկական դրամահավաք-հեռուստամարաթոնն արձանագրեց 21 422 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:
2011-ի նվիրատվությունների չափը կազմել է12 մլն 286 հազար ԱՄՆ դոլար, 2010-ին՝ 20.8 մլն:
2009 թվականի հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակությունների չափը կազմել է 15 մլն 875 հազար ԱՄՆ դոլար:
2008-ին արձանագրված թիվը ռեկորդային է եղել՝ ավելի քան 35 մլն դոլար:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքի տվյալներով՝ 2007-ին հանգանակվել է ավելի քան 15 մլն դրամ, իսկ 2006-ին՝ 13.7 մլն դրամ: