Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՆԱՏՕ-ի վերաբերյալ Մակրոնի հայտարարության հետ կապված Ֆրանսիայի նախագահին առաջարկել է նախ ստուգել սեփական ուղեղը:
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին: Նրա խոսքով՝ դաշինքում չկա համակարգում ռազմավարական որոշումների հարցում ԱՄՆ-ի և մյուս գործընկերների միջև։
Սրան ի պատասխան՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի ուշ հայտարարել են, որ չեն կիսում Ֆրանսիայի նախագահի կտրուկ գնահատականները:
«Չգիտեմ, թե ՆԱՏՕ-ի համար ինչ է նշանակում Ֆրանսիան, սակայն ՆԱՏՕ-ի համար Թուրքիան կարևոր երկիր է: Մակրոնը հայտարարել է ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին: Հարգելի՛ Մակրոն, նախ ստուգիր սեփական ուղեղդ, քանի որ նման հայտարարություններ են անում նրանք, ում ուղեղը մահացել է»,- նշել է Էրդողանը: