Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է ԱՄՆ-ի և Կոլումբիայի կողմից պրովոկացիաների մասին՝ հրամայելով մարտական պատրաստի վիճակի բերել երկրի զինված ուժերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ես տեղեկություններ ունեմ, որ Կոլումբիայի իշխանությունները ԱՄՆ բանակի հարավային հրամանատարության հետ համատեղ Կոլումբիայի և Վենեսուելայի սահմանին հերթական պրովոկացիան են ծրագրել»,- գրել է նա Twitter-ում: