Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ասել է, որ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հովանավորում է հասարակական կազմակերպություններին, որոնց անդամները կասկածվում են Ամազոնիայի անտառների հրդեհումների մեջ։ Այսպիսի կարծիք քաղաքական գործիչը հայտնել է կողմնակիցների հետ շփվելիս, որոնք հավաքվել էին ողջունելու նրան պաշտոնական նստավայրի մոտ։
«Լեոնարդո Դի Կապրիոն հիանալի տղա է, ճի՞շտ է։ Փող է տալիս, որպեսզի հրդեհեն Ամազոնիան»,- ասել է քաղաքական գործիչը ի պատասխան կողմնակիցներից մեկի՝ երկրի բնական ռեսուրսները պահպանելու խնդրանքի։ Բոլսոնարուն չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի, բայց խոսքը կարող է վերաբերել երկուշաբթի կալանավորված մի շարք հասարակական կազմակերպություների անդամներին, որոնց Պարայի հյուսիսային նահանգի ոստիկանությունը մեղադրում է արգելոցային անտառի հրդեհման մեջ զբոսաշրջիկների ամենասիրած վայրերից մեկում՝ Ալտեր դու Շաուում։