ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն ուրբաթ օրը նամակ է ուղարկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին, որում նշվում է, որ նրան տրվում է մեկ շաբաթ, որպեսզի որոշի՝ մտադի՞ր է նրա փաստաբանը ապացույցներ ներկայացնել և վկաներ կանչել իմփիչմենթի ընթացակարգում, թե՞ ոչ:
Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն ԱՄՆ նախագահին 2 էջանոց նամակ է ուղարկել, որում նշվում է, որ Դոնալդ Թրամփին տրվում է ժամկետ մինչև դեկտեմբերի 6-ի տեղական ժամանակով ժամը 22.00-ն, որպեսզի ճշտի նախագահի փաստաբանի ենթադրյալ գործողությունները իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում։
Այս ընթացակարգի կանոնների համաձայն՝ նախագահը կարող է կանչել վկաների, ներկայացնել ապացույցներ և ելույթ ունենալ։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջերոլդ Նադլերը հաստատել է ժամկետը մինչև դեկտեմբերի 9-ը նաև Հանրապետական կուսակցության օրենսդիրների համար՝ նրանց տեղեկացնելով, որ նրանք կարող են կանչել վկաների և իմփիչմենթի վերաբերյալ ապացույցներ ներկայացնել։