Կանադական Ասբեստոս քաղաքը փորձում է ցրել իր անվան հետ կապված տհաճ զգացողությունները՝ փոխելով անվանումը: Այս մասին տեղեկացնում է Fox News-ը։
Մոտ 7000 բնակիչ ունեցող քաղաքի վարչակազմը Քվեբեկում հայտարարել է, որ որոշել են փոխել քաղաքի անվանումը, որովհետև այն «տհաճ նշանակություն» ունի։
«Անունն իսկապես բացասաբար է ընկալվում։ Մենք բիզնեսներ ենք կորցրել. մարդիկ չեն ցանկանում այստեղ որևէ գործ բացել անվան պատճառով»,- ասել է քաղաքապետ Հյու Գրիմարը։
Նշենք, որ տասնամյակներ շարունակ քաղաքը զբաղվել է ասբեստի արդյունահանմամբ։
Հիմա այդ հանքանյութը արգելված է գրեթե ողջ աշխարհում, քանի որ համաձայն վերջին հետազոտությունների՝ այն կարող է վնասել թոքերն ու հանգեցնել քաղցկեղի։
Քաղաքի նոր անունը կհայտարարվի հաջորդ տարի։