Սիրիական կառավարական բանակն ուրբաթ օրը հակահարված է տվել «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալների գրոհին Իդլիբ նահանգի արևելքում իրենց դիրքերի վրա: Այս մասին հայտնում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ ուրբաթ «ալ-Նուսրա» ահաբեկիչներն օգտագործել են տանկեր և ծանր տրանսպորտային միջոցներ՝ սիրիական բանակի ռազմական դիրքերի վրա հարձակվելու համար:
Բախումների արդյունքում բանակային ստորաբաժանումին հաջողվել է հետ մղել հարձակումը, ինչպես նաև ոչնչացնել ահաբեկչական սարքավորումների մի մասը: