Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազատարը իր աշխատանքները կսկսի 2020 թվականի հունվարի 8-ին Ստամբուլում, փոխանցում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:
«Հունվարին մենք կսկսենք «Թուրքական հոսք» անվամբ գազատարի շահագործումը»,-նշել է Էրդողանը:
«Թուրքական հոսք» գազատարը Ռուսաստանից գազ կմատակարարի Թուրքիա Սև ծովով: Գազատարի առաջին գիծը նախատեսված է թուրք սպառողներին գազ մատակարարելու համար, իսկ երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներին: