Եվրոպական 6 երկիր միացել է վճարումային համակարգին, որը թույլ է տալիս Իրանի հետ առևտուր անել՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները:
Նոյեմբերի 30-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են INSTEX (Instrument in Support of Trade Exchanges) վճարումային մեխանիզմին Բելգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի և Շվեդիայի միանալը:
Միացյալ Նահանգները 2018 թվականին վերականգնել է Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները: Թրամփի վարչակազմն Իրանի նկատմամբ վարում է առավելագույն ճնշման քաղաքականություն: