Դերասան Լինորադո ԴիԿապրին հերքել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մեղադրանքը՝ Ամազոնի անտառների հրդեհների հետ կապված ոչ կառավարական կազմակերպությունները ֆինանսավորելու մեջ:
Instagram-ի իր էջում դերասանը նշել է, որ աջկացում է խմբերին, որոնք պաշտպանում են հարավամերիկյան յուրօրինակ էկոհամակարգը: Եվ չնայած «նրանք արժանի են աջակցության, մենք չենք ֆինանսավորել թիրախում հայտնված կազմակերպությունները», - հավաստիացրել է դերասանը:
Նոյեմբերի 30-ին Բրազիլիայի նախագահը հայտարարել էր, որ ԴիԿապրիոն «գումար է փոխանցել հասարակական կազմակերպություններին Ամազոնը հրդեհելու համար»: Նախագահի խոսեքով՝ նրանք միտումնավոր են այրում անտառները՝ դերասանից ֆինանսական օժանդակություն ստանալու համար: