Արցախի նախագահը և ՀՀ վարչապետը քննարկել են պետությունների փոխգործակցության հարցերի լայն շրջանակ
Դեկտեմբերի 1-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: