Առնվազն 6 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել` Նիգերիայում ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա զինված հարձակման հետևանքով:
Չարագործների թիրախ է դարձել Նիգերիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Իֆեանի Ուբա» ֆուտբոլային թիմը: Այս մասին հայտնում է Zvezda հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ թիմն ուղևորվելիս է եղել «Ջիգավ Գոլդեն Սթարս» թիմի հետ արտագնա հանդիպմանը` ներքին առաջնության շրջանակներում: Չարագործները կրակել են ավտոբուսի վրա, փամփուշտներից մեկը կոտրել է ավտոբուսի դիմապակին: Ավտոբուսի վարորդը տեղում մահացել է, մարզչական շտաբի անդամները և ֆուտբոլիստներից մի քանիսը ծանր վիրավորվել են: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: