Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ դիմել է միջազգային հանրությանը ֆինանսական և փորձագիտական օգնության նպատակով ավերիչ երկրաշարժի հետևանքներից երկիրը դուրս բերելու համար, News.am-ի փոխանցմամբ հաղորդում է Associated Press-ը:
Ռաման նշել է, որ երկրի կառավարությունը զբաղվում է բյուջեի բաշխմամբ ծագած ճգնաժամը հաղթահարելու համար, սակայն երկիրն ունի նաև միջազգային օգնության կարիքը:
«Հնարավոր չէ հաղթահարել ճգնաժամը միայնակ»,-նշել է Ռաման կառավարության խորհրդակցության ժամանակ:
Հաղորդվում է, որ շաբաթ երեկոյան Ալբանիայի վարչապետը հանդիպել է մի շարք երկրների դեսպանների հետ՝ ներառյալ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի ու Ճապոնիայի ներկայացուցիչներին, և օգնություն է հայցել նրանցից:
Երեքշաբթի Ալբանիայի Ադրիատիկ ափի տարածքում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 51, վիրավորվել 3 000 մարդ, իսկ հազարավոր մարդիկ դարձել է անօթևան: