ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին հայտարարել է, որ հրաժարական է ներկայացրել։
«Այսօր ես հրաժեշտ եմ տալիս էներգետիկայի նախարարությանը։ Պատիվ և առավելություն էր աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում որպես նախարար»,- գրել է նա Թվիթերում։
Մինչ այդ արդեն հայտնի էր դարձել, որ Փերին հրաժարական է տալու 2019-ի վերջին։ Նա մտադիր է աշխատել Տեխասի նահանգում, որի նահանգապետն էր առաջ։ Փերին հերքել է, թե հրաժարականի որոշումը կապված է «ուկրաինական սկանդալին» նրա մասնակցության հետ։
Թրամփը Սենատի հաստատմանն է ներկայացրել Դեն Բրույեթի թեկնածությունը էներգետիկայի նախարարի պաշտոնում։