Իսպանիայի թագավորի՝ Ֆիլիպ 6-րդի քրոջ՝ Քրիստինայի ամուսին Ինյակի Ուրդանգարինը, որը դատապարտված է ազատազրկման միլիոնավոր եվրոների հետ կապված մեքենայությունների համար, խնդրել է իրեն ազատ արձակել ամանորյա արձակուրդներին:
Իսպանիայի օրենսդրությունը նման իրավունք տալիս է այն դատապարտյալներին, որոնք փոքր երեխաներ ունեն: Ճիշտ է, նման դիմումի համար պիտի մի շարք այլ պայմաններ ևս բավարարեն: Այդ դատապարտյալներին տարվա ընթացքում կարող է տրամադրվել մինչև 36 օր՝ ընտանիքի հետ անցկացնելու համար:
Հանձնաժողովը կուսումնասիրի Ուրդանգարինի խնդրանքը՝ հաշվի առնելով, որ նա այժմ կամավոր աշխատում է հաշմանդամների համար նախատեսված կենտրոնում:
Թագավորի փեսան դատապարտվել է իր գործընկեր Դիեգո Տորեսի հետ կազմակերպած մարզական միջոցառումների ընթացքում կատարված փողերի լվացման համար: