Շվեդիայում գրանցված «Nordic monitor» կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել, որը կրում է «ALTAY» ծածկագիրը, հայտնում է ermenihaber-ը:
Շվեդիայում գործող այս կայքը համակարգում են թուրք լրագրողները։ Ընդ որում նրանք բոլորն էլ համարվում են Գյուլենական շարժման անդամներ։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ թուրքական իշխանամետ մամուլը ոչ թե հերքում է «ALTAY» ծածկանվամբ Հայաստանի դեմ ռազմական արշավի ծրագրի առկայությունը և կասկածի տակ առնում նման ծրագրի գոյությունն ընդհանրապես, այլ այն հրապարակողներին մեղադրում է պետական դավաճանության մեջ։
Թուրքական մամուլը նույնպես ընդգծում է այդ տեղեկությունը հրապարակողների՝ գյուլենական շարժման անդամ լինելու հանգամանքը և անդրադառնում Հայաստանի ու Հունաստանի արձագանքներին։
Հունական մամուլում տեղ գտած մեկնաբանություններում կան այնպիսի տեսակետներ, ըստ որոնց՝ Սիրիայից հետո չի բացառվում, որ Թուրքիան հայացքն ուղղի դեպի Հայաստան։