Արցախի Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս համայնքում տեղադրվել են զորավար Անդրանիկի կիսանդրին և երկու խաչքար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս համայնքում հիշարժան օր էր։ Միանգամից մի քանի իրադարձություն էր նշվում։
Նախ, նոր պուրակի հիմնման արարողությունն էր, որտեղ հանդիսավոր կերպով տեղադրվեց Զորավար Անդրանիկի կիսանդրին և երկու խաչքարները։
Գյուղի դպրոցը համալրվել է նոր համակարգչային սենյակով և խաղահրապարակով»,- ասել է Աբրահամյանը: