Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է հայրենիքից հեռանալու իր որոշումը՝ այն «սխալ» որակելով: Այս մասին նա հայտնել է վրացական «Մթավարի» հեռուստաալիքի եթերում, հաղորդում է korrespondent.net-ը:
Քաղաքական գործիչը հայտնել է, որ բանտում հայտնվելու վախից դրդված չէ, որ լքել է երկիրը, քանի որ նմանատիպ սպառնալիքներ եղել են նաև Ուկրաինայում:
Նրա խոսքով՝ Վրաստանից հեռացել է, քանի որ հոգնել էր, և մարդիկ նույնպես հոգնել էին իրենից:
«Զղջում եմ, որ 2013-ին պարզապես թողեցի ամեն ինչ ու հեռացա Վրաստանից: Ես հեռացա ոչ այն պատճառով, որ վախենում էի բանտ գնալ, այլ որովհետև հոգնել էի, և մարդիկ հոգնել էին ինձնից… Բայց իմ երկիրը թողնելը վատագույն ելքն էր»,- հայտնել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանի նախագահ է եղել 2004-2013 թվականերին: 2013-ին քաղաքական գործիչը լքել է երկիրը: Սաակաշվիլին ստացել է ուկրաինական քաղաքացիություն և 2015-ի մայիսին նշանակվել Օդեսայի նահանգապետ: 2016-ի նոյեմբերին նա հրաժարական է տվել: