Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես պլանավորվում Է, կհանդիպեն 2020 թվականի հունվարի 8-ին: Դա դեկտեմբերի 2-ին լրագրողներին հավաստել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա չի բացառել, որ բանկցությունները տեղի կունենան Ստամբուլում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այո՛, իրոք, այդ ամսաթվին նախապատրաստվում են երկու նախագահների շփումները: Այդ ուղևորության գլխավոր թեման «Թուրքական հոսքի» բացումն Է»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ «կարելի Է ենթադրել, որ երկու ղեկավարներն այդ հնարավորությունը կօգտագործեն առավել հրատապ հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու համար»:
«Առայժմ խոսքը վերաբերում Է Ստամբուլին (որպես բանակցությունների անցկացման վայրի), բայց դեռևս ժամանակ կա, առայժմ բոլոր մանրամասնությունները համաձայնեցվում են»,-հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը: