Մեկ միասնական փաթեթ ունենք, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ օրակարգ կա՝ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպման համար: Այս մասին հայտնում է «Այսօր»-ը:
«Մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որը ներառում է՝ հարցի բուն կարգավորմանն առանչվող հարցեր, և կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին, որի մեջ տեղի է ունում խաղաղ կարգավորման գործընթացը: Բոլորը շատ մեծ նշանակություն ունեն իրենց ամբողջության մեջ», - ասել է նախարարը:
Վերջինս նշել է, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ՀՀ-ն հավատարիմ է մնացել հարցի խաղաղ կարգավորման սկզբունքին:
«Այս մեկ ու կես տարվա ընթացքում ի ցույց դրեցինք մեր կարողություններն ու մեր լջությունը՝ խաղաղ գործընթացի մեջ ներգրավվելու ու արդյունավետ աշխատելու ուղղությամբ: Մենք ունենք մեր գերակայություններ ու աշխատելու ենք դրանց շուրջ»: