Այսօր՝ դեկտեմբերի 2-ին Արաբական Միացյալ Էմիրությունները նշում է հիմնադրման 48-ամյակը: այս կապակցությամբ ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մոհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին կազմակերպել էր ընդունելություն, որին ներկա էին ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ինչպես նաև ՀՀ պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի, հասարակական ու այլ կառույցների ներկայացուցիչներ։
Միջոցառման ժամանակ ողջույնի խոսոքով հանդես եկան ԱԱՄԷ դեսպան Մոհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին, ինչպես նաև միջոցառման պատվավոր հյուր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Միջոցառման ընթացքում ՀՀ համալսարանների 14 լավագույն ուսանողներ և «Լուսե» զարգացման և ուսուցման կենտրոնից և «Իմ ուղին» ուսումնավերականգնողական ցերեկային կենտրոնից 3-ական երեխա ստացան Արաբական Միացյալ Էմիրությունների տոմսեր: Միջոցառման ավարտին խաղարկվեց դեպի ԱՄԷ ուղևորության 4 երկկողմանի ավիատոմս: