Վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին։
«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունը իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,- ընդգծել է Վլադիմիր Կարապետյանը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Շահեն Հարությունյանը կարմիր ներկ էր լցրել Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա: Արձանն արդեն մաքրվել է: