Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ միասին երկօրյա այցով ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:
Բրիտանական թերթերը գրում են, որ Միացյալ Նահանգների ղեկավարի այցը կարող է որոշ խնդիրներ առաջացնել Ջոնսոնի՝ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի համար: Միացյալ Թագավորության վարչապետն ավելի վաղ պարզ հասկացրել էր, որ լիահույս է, որ Թրամփն իր այցի ընթացքում զերծ կմնա բրիտանական քաղաքականության շուրջ մեկնաբանություններից: Սակայն ակնհայտ է, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Թրամփը չի կարող խուսափել ինչպես կայանալիք ընտրությունների, այնպես էլ «Բրեքզիթ»-ի, Վաշինգտոնի և Լոնդոնի միջև առևտրային բանակցությունների մասին հարցերից:
Թրամփի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդիպման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել: