ԱՄՆ-ը կարող է մինչև 100 տոկոս հարկադրույքով մինչև 2,4 միլիարդ դոլարի մաքսեր սահմանել ֆրանսիական ապրանքների վրա` ի պատասխան Ֆրանսիայի կողմից ամերիկյան թվային ընկերությունների նկատմամբ վարվող խտրական քաղաքականության: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցչի զեկույցում:
Հուլիսի կեսերին Ֆրանսիայի խորհրդարանը խոշորագույն թվային ընկերությունների, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Google-ը, ծառայությունների հարկի մասին օրենք էր ընդունել: Այդ օրենքը խիստ քննադատության է արժանացել ԱՄՆ-ի կողմից: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ որպես պատասխան միջոց կարող է հարկ սահմանել ֆրանսիական գինու վրա:
ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչը հայտարարել Է, որ «ավարտել Է հետաքննության առաջին մասը» ֆրանսիական թվային հարկի վերաբերյալ, և հանգել եզրակացության, որ այն «խտրական է ԱՄՆ-ի ընկերությունների նկատմամբ»:
Նշվում է, որ համանման հետաքննություններ են սկսված Ավստրիայի, Իտալիայի և Թուրքիայի նկատմամբ: