Թուրքիան չի աջակցի Բալթյան երկրներն ու Լեհաստանը պաշտպանելու ՆԱՏՕ-ի պլանները, եթե դաշինքը Սիրիայի քդերի ինքնապաշտպանական ուժերը չճանաչի ահաբեկչական: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը:
«Երեկ ես խոսել եմ Լեհաստանի նախագահի հետ: Նա առաջարկել է համագործակցել Լեհաստանի և Բալթյան երկրների հետ: Ես ասեցի` հաճույքով, ինչու` ոչ: Բայց եթե ՆԱՏՕ-ի մեր ընկերներն ահաբեկչական չհամարեն այն ահաբեկչական կազմակերպությունները, որոնք մենք ենք համարում այդպիսին և որոնց դեմ պայքարում ենք, մենք դեմ ենք լինելու ՆԱՏՕ կողմից ձեռնարկվող ցանկացած քայլի», - լրագրողներին ասել է էրդողանը Լոնդոն մեկնելուց առաջ, որտեղ դեկտեմբերի 3-4-ը կկայանա դաշինքի գագաթաժողովին: