Մենք համարում ենք, որ հնարավոր է հասնել փոխզիջման ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր մոտ առկա է գիտակցումը, որ կա փոխզիջան հասնելու հնարավորություն: Հեշտ հարց չէ: Սա ԱՊՀ տարածքում ամենաերկար տևող հակամարտություններից մեկն է»,- ասել է Լավրովը: