Դեկտեմբերի 2-ին մեկնարկել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի և հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի երկօրյա աշխատանքային այցը Ֆինլանդիայի Հանրապետություն:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ տարբեր գերատեսչությունների պետական պաշտոնյաների, բուհերի ու դպրոցների ներկայացուցիչների հետ:
Հայ խորհրդարանականներն այցելել են հայտնի Մերիլահթի հանրակրթական դպրոց, այնուհետև Հելսինկիի համալսարան: Նրանք շրջայց են կատարել ուսումնական հաստատություններում, ծանոթացել Ֆինլանդիայում կրթության գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, քննարկումներ ունեցել ոլորտի պատասխանատուների հետ:
Կրթության ոլորտի զարգացումը համարելով պետության զարգացման հիմնաքարային ուղղություն` պատգամավորները ձեռնամուխ են եղել աշխարհում լավագույններից մեկը համարվող ֆիննական կրթական համակարգին տեղում ծանոթանալու և լավագույն փորձը Հայաստանում ներդնելու աշխատանքին:
Հայ խորհրդարանականները երկօրյա այցով կլինեն նաև Շվեդիայի Թագավորությունում: