Մոսկվան և Բաքուն երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնում են միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան և այն բալանսի հաշվառմամբ, որն անհրաժեշտ Է տարածաշրջանի կայունությունը պահպանելու համար: Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրեսս»-ը` հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, դեկտեմբերի 3-ին հայտարարել Է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում ելույթ ունենալով Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարկովի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ ռազմատեխնիկական համագործակցությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության կարևոր ոլորտներից մեկն Է: «Մենք այդ համագործակցությունը զարգացնում ենք բացարձակապես թափանցիկ, միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան և այն բալանսի լիակատար հաշվառմամբ, որը հաստատվել Է այդ տարածաշրջանում, և որը կարևոր Է այն բանի համար, որ այստեղ պահպանվի կայունությունը»,-ընդգծել է Ռուսաստանի նախարարը:
Լավրովը նաև հայտնել Է, որ ինովացիաների ու բարձր տեխնոլոգիաների գծով նոր աշխատանքային խումբ Է ստեղծվելու ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը նիստ Է գումարելու առաջիկա օրերին:
«Բառացիորեն մեկ շաբաթ առաջ ավարտվեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի այցը Ռուսաստան: Այդ այցի արդյունքներով՝ ձեռք բերվեցին շատ կարևոր պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո մեր գործակցության նոր ոլորտի բացմանը: Միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո հինգ սեկտորալ աշխատանքային խմբերի կողքին կստեղծվի վեցերորդը՝ նվիրված ինովացիաներին ու բարձր տեխնոլոգիաներին»:
«Դա շատ կարևոր և մեր ռազմավարական գործընկերությունն ավելորդ անգամ բնութագրող պահ Է»,-հավելել Է Լավրովը: