ԱՄՆ-ը վերահսկողության տակ է վերցրել սիրիական նավթը, որպեսզի հաղթի ԻՊ ահաբեկչական խմբավորմանը, և հիմա կարող է այդ նավթի հետ անել այն, ինչ կամենա։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ԻՊ-ը փորձում էր պահպանել նավթի վերահսկողությունը, իսկ հիմա մենք ենք լիովին վերահսկում այն։ Անկեղծ ասած, մենք վայելում ենք տարբեր մարդկանց զգալի աջակցությունը։ Մեծ հաշվով, մեր զինվորականները, որոնք մնում են այդ տարածքում, նրանք են պաշտպանում նավթը։ Նավթը մեզ մոտ է, և մենք կարող ենք դրա հետ անել այն, ինչ կամենանք»,- ասել է Թրամփը։