Եվրամիության հետ հարաբերություններում իրավիճակը կարող է շատ բարդանալ, եթե ԵՄ-ը «խելքի չգա» առևտրի և ՆԱՏՕ հարցերում։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եվրոպական միությունն շատ, շատ անարդար է վարվում ԱՄՆ-ի հետ»,- ասել է Թրամփը Լոնդոնում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ։ «ԱՄՆ և Եվրոպայի միջև դեֆիցիտը երկար, երկար տարիներ աստղաբաշխական է եղել հօգուտ նրանց։ Ես կփոխեմ դա և կփոխեմ շատ արագ»,- հավելել է Թրամփը։
«Ճիշտ չէ, երբ (մեզնից) օգտվում են ՆԱՏՕ հարցում և օգտվում են առևտրի հարցում, և հենց դա էլ տեղի է ունենում։ Մենք չենք կարող թույլ տալ դա։ Մենք քննարկում ենք Եվրոպական միության հետ առևտուրը, և դրանք պետք է խելքի գան, այլապես ամեն ինչ շատ դժվար կլինի»,- ասել է նա։