Վառելիքի սպառման շարունակվող աճի դեպքում Իրանը մեկ տարի անց կարող է բենզին ներմուծող դառնալ: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եթե վառելիքի սպառման աճը շարունակվի, ապա մեկ տարի հետո մենք կրկին կդառնանք բենզին ներմուծող: Ինքնաբավությունը պահպանելուև բենզինի սպառումը վերահսկելու համար ընդունվել է քվոտաներ սահմանելուև վառելիքի գները բարձրացնելու ծրագիր»,-ասել է նա: