ՌԴ-ի հետ տարբեր երկրների հարաբերությունները երբեք խոչընդոտ չեն եղել այլ պետությունների և միավորումների հետ գործընկերության զարգացման համար: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահն ասել էր, որ ՌԴ-ն Թուրքիայի հիմնական գործընկերներից մեկն է, բայց հարաբերությունները նրա հետ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ հարաբերությունների այլընտրանքը չեն։
«Բազմապլան, բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ երբեք չեն եղել և չեն կարող խոչընդոտ լինել այլ երկրների համար՝ այլ ուղղություններով գործընկերային հարաբերություններ իրականացնելիս։ Այս մասին երբեք չի եղել և չէր էլ կարող խոսք լինել, դրա համար էլ բոլոր երկրներն ինքնիշխան են, բոլորը, բնականաբար, առաջին հերթին, հոգում են իրենց սեփական շահերի մասին: Նույնն անում է նաև Ռուսաստանը և փնտրում համագործակցություն այնտեղ, որտեղ այն իսկապես հնարավոր է և փոխշահավետ»,- ասել է Պեսկովը լրագրողներին։