Ոստիկանության Կենտրոնի բաժնից քիչ առաջ ազատ արձակվեցին բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից Գերասիմ Վարդանյանը, Դավիթ Հունանյանը և ևս մեկ երիտասարդ, որոնց առաջինն էին բերման ենթարկել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցից։ Այս մասին հայտնում է «Այսօր»-ը:
«Սա քաղաքական պատվեր է, ու եթե իրենց թվում է, թե մեզ փռեցին ասֆալիտին, իրենք սրանից հետո ասֆալտին փռված են՝ որպես քաղաքական մարմին։ Այս կառավարությունն ասֆալտին փռված է», - լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Դաշնակցական երիտասարդը նշել է՝ իրենք ասֆալտին փռվող չեն։
«Իրանք խորը թյուրիմացության մեջ են ու այս իրենց արարքների համար պատասխան են տալու, էսօրվա կառավարությունը կրակի հետ է խաղում ու վառվելու է այդ կրակի մեջ», - ասել է Գերասիմ Վարդանյանը։
Դավիթ Հունանյանի խոսքով՝ ոստիկանության շենքում ամեն ինչ նորմալ է եղել։
Աղբյուրի փոխանցմամբ` բերման ենթարկելու 3 ժամը լրանալուն պես՝ մյուս երիտասարդները ևս ազատ կարձակվեն։