ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանի համար առևտրի արտոնյալ ռեժիմը, իր հայտարարության մեջ նշում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), որն ԱՄՆ առևտրային ներկայացուցչին է ուղարկվել Արտոնությունների ընդհանուր համակարգի (GSP) մաքսատուրքերը չեղարկող ծրագրի շրջանակում ԱՄՆ արտադրանքի արտահանման համար Բաքվի իրավունքները շարունակելուն վերաբերող հարցով նիստի նախաշեմին:
Նիստը նախատեսված է 2020 թվականի հունվարի 17-ին:
ANCA-ի նամակում կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը 3 կարևոր դրույթ է նշել. 1) Թուրքիայի հետ Ադրբեջանի դավադրություն՝ Հայաստանի շրջափակման նպատակով, 2) դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ապաստանի տրամադրում, 3) Ադրբեջանի ռասիստական քաղաքականություն էթնիկ հայերին վիզայի տրամադրումը մերժելու հարցում:
ԱՄՆ Առևտրային ներկայացուցչության նիստի մասին պաշտոնական իրազեկումն ընդգծում է Ադրբեջանի կողմից աշխատավորների իրավունքների խախտումները և ողջունում է ԱՄՆ հանրության, քաղաքացիների և կազմակերպությունների մեկնաբանությունների տրամադրումը նիստի ժամանակ քննարկելու համար: