Ֆիլիպիններում առնվազն 17 մարդ է մահացել երկուշաբթի երեկոյան կղզուն պատուհասած «Կամուրի» թայֆունի հետևանքով: Տարհանվել է մոտավորպես կես միլիոն մարդ:
Տեղական իշխանությունների գնահատմամբ` գյուղական տնտեսություններին հասցված վնասը կազմում է 15,7 միլիոն դոլար:
Տարերային աղետի հիմնական հարվածը հասցվել է Սորսոգոն նահանգին, անմասն չի մնացել նաև երկրի մայրաքաղաքը, որտեղ հորդառատ անձրևներ են տեղացել: Ներկայում շարունակում են փակ մնալ երեք կամուրջ և ճանապարհային որոշ հատվածներ: