ՀՀ ԱԺ պատվիրակությունը 2019 թվականի դեկտեմբերի 7-10-ն աշխատանքային այց կկատարի Թբիլիսի, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն Եվրանեսթ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար,ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը,պատվիրակության անդամներ, ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Կորյուն Մկրտչյանը, Նարեկ Մկրտչյանը, Միքայել Զոլյանը, Նորա Առուստամյանը, Տարոն Սիմոնյանը: