ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը «մեծ յոթնյակի» առաջիկա գագաթաժողովին Ռուսաստանի մասնակցությունը դատապարտող բանաձև է ընդունել, հաղորդում է The Hill-ը:
Նշվում է, որ փաստաթուղթը ներկայացրել է հանրապետական Ալբիո Սայրեսը օգոստոսին` այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է կրկին վերադառնա «մեծ յոթնյակ»:
Փաստաթուղթն ԱՄՆ գործադիր իշխանության համար ունի խորհրդատվական բնույթ: