Բեռլինում Վրաստանի քաղաքացու աղմկահարույց սպանության հետաքննության կապակցությամբ Գերմանիայի կառավարությունը երկրից արտաքսում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների երկու աշխատակիցների, որոնք Բեռլինում աշխատում են դեսպանատանը: Այդ մասինհայտնում է Spiegel պարբերականը:
Բեռլինում ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակիցներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին տեղեկատվությունը հաստատել են նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում:
Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլին սպանվել Է օգոստոսի 23-ին Բեռլինի քաղաքային կենտրոնական շրջանում: