համացանցում է հայտնվել տեսագրություն, որտեզ երևում է, թե ինչպես է Էլթոն Ջոնը նետել Gucci-ի՝ չորս հազար դոլար արժողությամբ պայուսակն ինքնաթիռից։ Kulturomania.ru պորտալի հաղորդմամբ՝ դա տեղի է ունեցել Սիդնեյի օդանավակայանում։ Բրիտանացի երգիչն այնտեղ է ժամանել սեփական ինքնաթիռով։
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է Էլթոն Ջոնը ներքև նետում թանկարժեք իրը։ Մի վայրկյան անց պարզ է դառնում, որ երգիչի շրջապատից ինչ-որ մեկը հասցրել է բռնել պայուսակը, որն այն տեղավորել է մոտակայքում կանգնած ամենագնացի բեռնախցիկում։