Եվրամիությունը պետք է զբաղվի իր պաշտպանության զարգացմամբ, որովհետև կան ոլորտներ, որտեղ Բրյուսելը չի տեսնում ՆԱՏՕ-ի մասնակցությունը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին դեկտեմբերի 4-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նոր ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«ՆԱՏՕ-ն ամենաուժեղ պաշտպանական միությունն է աշխարհում: Սակայն ես համոզված եմ, որ կան ոլորտներ ու հարցեր, որտեղ ՆԱՏՕ-ն չի երևում, բայց որտեղ անհրաժեշտ է, որ ներկա լինի Եվրամիությունը՝ գործելու կարողությամբ»,- ասել է նա: