ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է այն լուրերը, թե Արցախ կատարած իր այցն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցը որևէ կերպով կապված են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է դեկտեմբերի 4-ին կառավարության հետ ընթացող հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի հարցին:
«Ռուսաստանի ԱԳ նախարարի այցը վաղուց պլանավորված էր, և օրը հայտնի էր շատ ավելի առաջ: Իմ այցը նույնպես վաղուց էր նախատեսված, և ոչ ամենևին այդ օրը, պարզապես հիմնականում եղանակային պատճառներով անընդհատ այցը տեղի չէր ունենում: Դա որևէ կապ չուներ Լավրովի այցի հետ, Լավրովի այցն էլ չէր կարող կապ ունենալ իմ այցի հետ»,- ասել է Փաշինյանը: