Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին ուկրաինա-հայկական հարաբերությունների զարգացման գործում զգալի ավանդի համար պարգևատրել է «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով:
Ինչպես փոխանցում է AnalitikaUA.net-ը, Սինանյանը կազմակերպության ղեկավարի և ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցերը, ինչպես նաև գնահատել է Ուկրաինայի Հայերի միության գործունեության արդյունավետությունը։ «Համայնքային այն գործունեությունը, որը ես տեսա Ուկրաինայում, անհավանականորեն ուրախացնում և ոգեշնչում է ինձ»,- ասել է Զարեհ Սինանյանը։