Հայաստանը ներկայացնում էին Բանակի կենտրոնական մարզական ակումբի և ԱԻՆ զինհաշմանդամ մարզիկները:
Թեժ մրցապայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Իրանի «Ֆիրուզ» թիմը։ 2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի «ԲԿՄԱ» թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Վրաստանի «Թբիլիսի» թիմը։
Հայաստանի անվասայկալով բասկետբոլի ֆեդերացիայի և պաշտպանության նախարարության աջակցությամբ կազմակերպվող առաջնությունն անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա շրջանակում: Մրցաշարի նպատակն է զարգացնել անվասայլակով բասկետբոլ մարզաձևը Հայաստանում, հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվել ակտիվ սպորտով և հետագայում ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում: