Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի դեմ հայց են ներկայացրել Հաագայի արդարադատության միջազգային դատարան:
Դատական հայցի պատճառ են հանդիսացել Թուրքիայի կողմից Կիպրոսի մերձակա տարածքում իրականացվող հորատման աշխատանքները, որոնք հունական կողմն անօրինական է համարում:
Բացի դատական հայցից, Հունաստանում Թուրքիայի դեսպանատան միջոցով կիպրական կողմը բողոքի նոտա է հղել Թուրքիային:
Թուրքիան իր դիրքորոշումը բացատրում է նրանով, որ, իր կարծիքով, Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունք ունի կղզու ջրերի պաշարների նկատմամբ, սակայն Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեն համաձայնում այդ մոտեցմանը՝ նշելով, որ Կիպրոսի Հանրապետությունը միակ պաշտոնապես ճանաչված պետությունն է կղզու տարածքում: