Իսրայելի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 6-ին իրականացրել է նոր հրթիռաշարժիչային համակարգի հաջող փորձնական արձակում: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Իսրայելի պաշտպանության նախարարությունն իրականացրել է հրթիռաշարժիչային համակարգի թեստային արձակում երկրի կենտրոնի հենակետից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունում մանրամասնություններ չեն հայտնել փորձարկումների ժամանակ օգտագործված համակարգի վերաբերյալ:
The Times of Israel պարբերականը պնդում է, որ նոր շարժիչային կայանքի թեստային արձակումներն իրականացվում են մի քանի նոր տիպի հրթիռների, ներառյալ հարձակողական բալիստիկ հրթիռների, կալանիչ հրթիռների և արբանյակների արձակման համար հրթիռների մշակման շրջանակում: