Մենք նոր սպառազինություն ենք ձեռք բերում, ոչ թե շեշտը դրված է հները վերանորոգելու վրա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, հաղորդում է News.am-ը:
«Սակայն, բացի ինքնաթիռներից ոչ մի ուրիշ բանի մասին չեմ կարող խոսել, գաղտնիք է»,-նշել է նա։
Բալայանը շեշտել է՝ Տավուշի մարզի ուղղությամբ հայկական կողմը լուրջ առաջխաղացում ունի․ «Տավուշի մարզում որոշակի ինժեներական աշխատանքներ են իրականացվել, լուրջ առաջխաղացում ունենք այդ ուղղությամբ, որոշակի բնակավայրեր և ճանապարհներ, այդ թվում գազատարի մասով արդեն հայկական ուժերի վերահսկողության ներքո են»։