Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների ժամանակ հանկարծակի անջատվել է լույսը:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` միջադեպը տեղի է ունեցել երկու ղեկավարների բացման խոսքից հետո: «Էլեկտրականութունը վերջացավ»,- կատակով ասել է Պուտինը:
Լուկաշենկոն էլ, իր հերթին է կատակել. «Այս ամենը Դիմա Պեսկովն (Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղարը) է արել, ես գիտեմ»: